Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՉԱՓՈՒՄՆԵՐԸ, ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ

Հոդված 30. Կլիմայական ֆինանսավորման, տեխնոլոգիաների փոխանցման, կարողությունների զարգացման մշտադիտարկումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Կլիմայական ֆինանսավորման, տեխնոլոգիաների փոխանցման, կարողությունների զարգացման մշտադիտարկումը

1. Կլիմայական ֆինանսավորման, տեխնոլոգիաների փոխանցման, կարողությունների զարգացման վերաբերյալ տվյալների շտեմարանը երկամյա կտրվածքով ներառում է ստացված և անհրաժեշտ ֆինանսավորման, տեխնոլոգիաների փոխանցման, կարողությունների զարգացման վերաբերյալ տվյալներ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տվյալների շտեմարանում ներառելու նպատակով իրենց կողմից ստացված և անհրաժեշտ կլիմայական ֆինանսավորման, տեխնոլոգիաների փոխանցման և կարողությունների զարգացման վերաբերյալ լիազոր մարմնին տվյալներ են տրամադրում՝

1) պետական կառավարման համակարգի մարմինները.

2) տարածքային կառավարման մարմինները.

3) տեղական ինքնակառավարման մարմինները.

4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.

5) ֆինանսական կազմակերպությունները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված սուբյեկտները կլիմայական ֆինանսավորման, տեխնոլոգիաների փոխանցման, կարողությունների զարգացման վերաբերյալ տվյալները ներկայացնում են լիազոր մարմին երկամյա պարբերականությամբ:

4. Հայաստանի Հանրապետության կողմից կոնվենցիայի իրականացման համար ստացված կլիմայական ֆինանսավորման, տեխնոլոգիաների փոխանցման, կարողությունների զարգացման մշտադիտարկման կարգը հաստատում է Կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։