Հոդված 32. Միջազգային համագործակցության սկզբունքները
Հոդված 32. Միջազգային համագործակցության սկզբունքները
1. Կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայության բարձրացման, կլիմայական հավակնությունների սահմանման, միջնաժամկետ և երկարաժամկետ կլիմայական նպատակների ձևակերպման և դրանց իրականացմանն ուղղված կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է գլոբալ կլիմայական հանձնառություններին ու նպատակներին և հետամուտ է դրանց իրականացմանը:
2. Տարածաշրջանային համագործակցության շրջանակներում հանձնառություններ ու պարտավորություններ ստանձնելիս Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է կլիմայական գլոբալ օրակարգի սպասարկման հնարավորությունները չսահմանափակելու նախապայմանով:
3. Կլիմայական քաղաքականության բաղադրիչների ձևավորման և իրականացման գործընթացում Կառավարությունը և լիազոր մարմինը համագործակցում են գլոբալ կլիմայական գործընթացներն սպասարկող միջազգային կառույցների, գիտական կենտրոնների, խորհրդատվական և մասնագիտացված միավորների հետ՝ առավելագույնս օգտագործելով դրանց կողմից ստեղծված գիտական, տեխնոլոգիական, տեղեկատվական արդյունքներն ու համագործակցության հարթակները:
4. Կառավարությունը կարող է դիտարկել կլիմայի փոփոխության գլոբալ գործընթացներն սպասարկող միջազգային հարթակները, պարբերական և պաշտոնական միջոցառումները և այդ գործընթացները նախաձեռնելու կամ հյուրընկալելու հնարավորությունը՝ մասնագիտական, դիվանագիտական, տնտեսական, ենթակառուցվածքային բաղադրիչների ապահովման պարագայում: