Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 33. Միջազգային համագործակցության խնդիրները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33. Միջազգային համագործակցության խնդիրները

1. Կլիմայական քաղաքականության իրականացման շրջանակներում միջազգային համագործակցության խնդիրներն են՝

1) պետական կլիմայական քաղաքականության ներդաշնակեցման ապահովումը գլոբալ կլիմայական օրակարգերին.

2) կլիմայական քաղաքականության իրականացման լավագույն տեխնոլոգիաների և գործելակերպերի բացահայտումը և կիրառումը.

3) կլիմայի փոփոխությանը դիմակայելու նպատակով կուտակված գիտական, տեղեկատվական, փորձագիտական ներուժի առավելագույնս օգտագործումը.

4) օտարերկրյա և միջազգային, հանրային և մասնավոր ֆինանսական ռեսուրսներին և մեխանիզմներին հասանելիության ապահովումը.

5) միջազգային համագործակցության շրջանակներում կլիմայական խնդիրները միջպետական առևտրատնտեսական, աշխարհաքաղաքական, մշակութային, էկոլոգիական հիմնախնդիրների լուծման հետ արդյունավետ համադրումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։