Հոդված 34. Մասնակցությունը միջազգային ածխածնային շուկաներին
Հոդված 34. Մասնակցությունը միջազգային ածխածնային շուկաներին
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կառավարությունը կլիմայական քաղաքականության իրականացման նպատակով կարող է մասնակցել միջազգային ածխածնային շուկաներին՝ համաձայնագրով նախատեսված հետևյալ ձևաչափերով․
1) համագործակցություն, ներառյալ միջազգային մակարդակով փոխանցվող մեղմման արդյունքների օգտագործման միջոցով, որն ուղղված է Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների կամ մեղմման միջազգային նպատակների իրականացմանը.
2) պայմանների ապահովում կոնվենցիայի իրավասության ներքո կենտրոնացված կրեդիտավորման մեխանիզմի կիրառման համար.
3) համագործակցություն այլ ձևաչափերով, որը կնպաստի մեղմման և հարմարվողականության նպատակների իրագործմանը, բայց չի ենթադրի կլիմայական ծրագրերի իրականացման արդյունքների փոխանցում համագործակցող կողմերի միջև: