Հոդված 40. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 40. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
3. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 36-ամսյա ժամկետում:
4. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 24-ամսյա ժամկետում:
5. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-ամսյա ժամկետում:
6. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 8-րդ մասերով սահմանված վարչապետի որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
7. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ շրջակա միջավայրի նախարարի հրամանն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
8. Սույն օրենքի 7-րդ գլխի կիրարկումն ապահովող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 21-ամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2026 թ. փետրվարի 12
Երևան
ՀՕ-17-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2026 թվական: