Հոդված 5. Կլիմայական քաղաքականության սկզբունքները
Հոդված 5. Կլիմայական քաղաքականության սկզբունքները
1. Կլիմայական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝
1) կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության խնդիրների լուծման հարցում պետական կառավարման մարմինների համընդգրկվածությունը և դրանց գործողությունների համակարգվածությունը.
2) կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության նպատակադրումների հեռանկարայնությունը և միջանկյալ թիրախների դիտարկումը երկարաժամկետ նպատակներին հասնելու տեսանկյունից.
3) կլիմայական քաղաքականության բաղադրիչների փոխկապակցվածությունը թիրախների սահմանման, գործողությունների ու միջոցառումների պլանավորման տեսանկյունից.
4) կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործողություններում էկոհամակարգերի ամբողջականությունը պահպանելու առաջնահերթությունը.
5) նոր կարգավորումների անբարենպաստ ազդեցության կանխավարկածով առաջնորդվելը և կանխարգելիչ գործողությունների նախատեսումը, եթե կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության տեսանկյունից դրանց անվտանգ լինելու վերաբերյալ գիտական ապացույցները բավարար չեն.
6) կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին հանրային մասնակցությունը.
7) կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումների պլանավորման ու իրականացման գործընթացում գիտատեխնիկական նվաճումների, նորագույն տեխնոլոգիաների և թվայնացման հնարավորությունների առավելագույն դիտարկումը.
8) կլիմայական տեղեկատվության հրապարակայնությունն ու մատչելիությունը.
9) գենդերային զգայունությունը, գենդերային արձագանքումը և սոցիալական ներառականությունը.
10) «միջսերնդային արդարությունը»՝ ապահովելով, որ ներկա սերնդի կարիքների բավարարումը վտանգի տակ չդնի ապագա սերունդների՝ իրենց կարիքները բավարարելու և առողջ շրջակա միջավայրի իրավունքը.
11) «երեխայի լավագույն շահի գերակայությունը»՝ կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման բոլոր փուլերում երեխաների վրա ազդեցության առաջնահերթ գնահատումը և նրանց իրավունքների պաշտպանությունը: