Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

Հոդված 6. Կլիմայական քաղաքականության նպատակները և խնդիրները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Կլիմայական քաղաքականության նպատակները և խնդիրները

1. Կլիմայական քաղաքականության նպատակներն են՝

1) ջերմոցային գազերի արտանետումների շարունակական կրճատումը և կլանիչների զարգացումը.

2) կլիմայի փոփոխության նկատմամբ բնակչության, շրջակա միջավայրի, տնտեսության, բնակավայրերի և ենթակառուցվածքների խոցելիության հետևողական նվազեցումը:

2. Կլիմայական քաղաքականության խնդիրներն են՝

1) ապահովել հնարավորին չափ սահուն և համակարգված անցում զուտ զրոյական արտանետումներով (կլիմայաչեզոք) տնտեսության.

2) ապահովել կլիմայական քաղաքականության ներկառուցումը ոլորտային իրավական ակտերում.

3) ապահովել կլիմայական քաղաքականության ներկառուցումը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում.

4) զարգացնել չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգը.

5) ընդլայնել կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության և հարմարվողականության կարողությունները.

6) երաշխավորել կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի համայնքներին աջակցությունը.

7) նպաստել ածխածնի շուկայի հասանելիությանն ու մատչելիությանը.

8) նպաստել կլիմայական գործոններով պայմանավորված աղետների ռիսկերի նվազեցմանը, դիմակայունության ամրապնդմանը, կորստի և վնասի հասցեագրմանը.

9) նպաստել կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմների ու գործիքակազմերի ներդրմանը.

10) խրախուսել կլիմայի փոփոխության, դրա մեղմման և հարմարվողականության վերաբերյալ հանրային իրազեկումը.

11) խրախուսել կլիմայական գիտությունների ոլորտում կրթությունը, նորարարությունների, հետազոտությունների, տեխնոլոգիաների փոխանցումը և գիտելիքի տարածումը.

12) ապահովել հավաստի կլիմայական տեղեկատվության մատչելիությունը և հրապարակայնությունը.

13) բարձրացնել կլիմայական քաղաքականության գենդերային զգայունությունը և գենդերային արձագանքումը.

14) ընդլայնել երիտասարդության, կանանց և խոցելի խմբերի մասնակցությունը կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության պլանավորման ու կլիմայական բաղադրիչ ունեցող որոշումների կայացման գործընթացին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։