ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 20 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ
Հոդված 109. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին գրանցելը
Հոդված 109. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին գրանցելը
1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները գրանցվում են տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ:
Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում թեկնածուն գրանցվում է առանց քվեարկության:
2. Թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս տարածքային ընտրական հանձնաժողովի նիստին իրավունք ունեն ներկա գտնվելու թեկնածուն և նրա լիազոր ներկայացուցիչը: