Հոդված 89. Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը
Հոդված 89. Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը
1. Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան:
2. Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատական ակտով կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը, կամ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուն համարվում է գրանցված կամ վերագրանցված: