ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 25 · ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 124. Ընտրական համակարգը
Հոդված 124. Ընտրական համակարգը
1. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։
2. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրության ժամանակ համապատասխանաբար Երևանի, Գյումրու, Վանաձորի ողջ տարածքը մեկ բազմամանդատ ընտրատարածք է: