Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-06-01-ից մինչև 2016-06-30։Բացել գործող տեքստը
ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 28 · ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 137. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածուների իրավունքները, պարտականությունները, գործունեության երաշխիքները

գործել է մինչև 2016-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 137. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածուների իրավունքները, պարտականությունները, գործունեության երաշխիքները

1. Թեկնածու հանդիսացող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք, բացառությամբ քաղաքական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների, սույն օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրը օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Այդ ժամանակահատվածում նշված թեկնածուների բացակայությունն աշխատանքից համարվում է հարգելի` առանց վարձատրության պահպանման:

2. Կուսակցությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, իրավունք ունի ներկայացնելու ինքնաբացարկի մասին դիմում:

Թեկնածուն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո իրավունք ունի հանելու իր թեկնածությունը: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված քաղաքացու անունը, ազգանունը ցուցակից հանվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Թեկնածուի ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է ընտրական հանձնաժողովի նիստում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։