Հոդված 1003. Ապահովագրական գումարը
Հոդված 1003. Ապահովագրական գումարը
1. Գումարը, որի շրջանակներում ապահովագրողը գույքային ապահովագրության պայմանագրով պարտավորվում է ապահովագրական հատուցում վճարել, կամ որը նա պարտավորվում է վճարել անձնական ապահովագրության պայմանագրով (ապահովագրական գումարը), որոշվում է ապահովագրվողի և ապահովագրողի համաձայնությամբ` սույն հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան:
2. Գույքը կամ ձեռնարկատիրական ռիսկն ապահովագրելու դեպքում ապահովագրական գումարը չպետք է գերազանցի դրա իրական արժեքը (ապահովագրական արժեքը): Այդպիսի արժեք են`
1) գույքի համար` ապահովագրության պայմանագիրը կնքելու օրը դրա գտնվելու վայրում գույքի իրական գինը.
2) ձեռնարկատիրական ռիսկի համար` ձեռնարկատիրական գործունեության վնասները, որոնք ապահովագրվողը կարող էր կրել ապահովագրական դեպքը վրա հասնելիս:
3. Անձնական ապահովագրության և քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության պայմանագրերում ապահովագրական գումարը որոշվում է կողմերի հայեցողությամբ: