Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-01-09-ից մինչև 2001-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 51 · ՀԱՇՎԱՐԿՆԵՐ

Հոդված 945. Ընդհանուր դրույթներ չեկերով հաշվարկների մասին

գործել է մինչև 2001-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 945. Ընդհանուր դրույթներ չեկերով հաշվարկների մասին

1. Չեկով (հոդված 155) հաշվարկներ կատարելիս չեկով վճարող կարող է լինել միայն այն բանկը, որտեղ չեկ տվողն ունի միջոցներ, և որոնք նա իրավունք ունի տնօրինել չեկ ներկայացնելով:

2. Մինչև չեկը ներկայացնելու ժամկետի ավարտը չի թույլատրվում այն հետ կանչել:

3. Չեկ տալը չի մարում այն դրամական պարտավորությունը, ի կատարումն որի տրված է չեկը:

4. Վճարային շրջանառության մեջ չեկերը օգտագործելու կարգը և պայմանները կարգավորվում են սույն օրենսգրքով, իսկ դրանով չկարգավորված մասով` այլ օրենքներով և դրանց համապատասխան սահմանված բանկային կանոններով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։