Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-01-09-ից մինչև 2001-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 65 · ԳՅՈՒՏԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 1144. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավական պահպանության պայմանները

գործել է մինչև 2001-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 1144. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավական պահպանության պայմանները

1. Գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքները պահպանվում են, եթե տրվել է արտոնագիր:

2. Իրավական պահպանություն տրամադրվում է արդյունաբերության մեջ կիրառելի`

1) նոր, գյուտարարական մակարդակ ունեցող գյուտին.

2) արտադրության միջոցների և սպառման առարկաների կառուցվածքային կատարում համարված օգտակար մոդելին.

3) արտադրանքի արտաքին տեսքը բնորոշող և նոր, ինքնատիպ ու գեղարվեստակառուցվածքային լուծում համարված արդյունաբերական նմուշին:

3. Գյուտին, օգտակար մոդելին, արդյունաբերական նմուշին ներկայացվող պահանջները, որոնց դեպքում ծագում է արտոնագիր ստանալու իրավունքը, ինչպես նաև արտոնագրային գերատեսչության կողմից արտոնագիր տալու կարգը սահմանվում են «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(1144-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.02.00 ՀՕ-29)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։