Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-01-09-ից մինչև 2001-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 63 · ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 1128. Ծառայողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

գործել է մինչև 2001-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 1128. Ծառայողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

1. Ծառայողական առաջադրանքով ստեղծված ստեղծագործության (ծառայողական ստեղծագործության) նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է ստեղծագործության հեղինակին:

2. Ծառայողական ստեղծագործությունն օգտագործելու իրավունքն առաջադրանքի նպատակով պայմանավորված եղանակով ու դրանից բխող սահմաններում պատկանում է այն անձին, ում առաջադրանքով ստեղծվել է ստեղծագործությունը և ում հետ հեղինակը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ (գործատու), եթե այլ բան նախատեսված չէ վերջինիս ու հեղինակի միջև պայմանագրով: Գործատուն իրավունք ունի ծառայողական ստեղծագործությունն օգտագործելու իրավունքը փոխանցել այլ անձի:

Հեղինակի հետ կնքած գործատուի պայմանագիրը կարող է նախատեսել հեղինակին ծառայողական ստեղծագործությունն օգտագործելու համար վարձատրություն և պարունակել այն օգտագործելու այլ պայմաններ:

3. Ստեղծագործությունը ներկայացնելու պահից տասը տարի անց, իսկ գործատուի համաձայնության դեպքում` նաև ավելի վաղ, հեղինակը, անկախ գործատուի հետ կնքած պայմանագրից, ձեռք է բերում ստեղծագործությունն ամբողջ ծավալով օգտագործելու և հեղինակային վարձատրություն ստանալու իրավունք:

4. Առաջադրանքի նպատակով չպայմանավորված եղանակով ծառայողական ստեղծագործությունն օգտագործելու հեղինակի իրավունքը չի սահմանափակվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։