Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-01-09-ից մինչև 2001-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 69 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Հոդված 1179. Ապրանքի ծագման տեղանվան իրավական պահպանությունը

գործել է մինչև 2001-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 1179. Ապրանքի ծագման տեղանվան իրավական պահպանությունը

1. Ապրանքի ծագման տեղանուն (ծագման տեղ) է համարվում երկրի, բնակավայրի, տեղանքի կամ աշխարհագրական այլ օբյեկտի անվանումը, որն օգտագործվում է այն ապրանքը նշելու համար, որի յուրահատկությունները բացառապես կամ գլխավորապես որոշվում են այդ աշխարհագրական օբյեկտին բնորոշ բնական պայմաններով կամ այլ գործոններով կամ բնական պայմանների և այլ գործոնների զուգորդմամբ:

Ապրանքի ծագման տեղանունը կարող է լինել աշխարհագրական օբյեկտի պատմական անվանումը:

2. Ապրանքի ծագման տեղանվանն իրավական պահպանություն է տրամադրվում դրա գրանցման հիման վրա: Ապրանքի ծագման տեղանունը գրանցում է արտոնագրային գերատեսչությունը:

Գրանցման հիման վրա տրվում է ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիր:

3. Վկայագիր տալու, գրանցումն ու վկայագրերն անվավեր ճանաչելու և դրանց գործողությունը դադարեցնելու կարգն ու պայմանները որոշվում են «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։