Հոդված 113. Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը
Հոդված 113. Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը
1. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ նվազեցնել կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու կամ բաժնետոմսերի ընդհանուր քանակը պակասեցնելու նպատակով դրանց մի մասը գնելու միջոցով:
2. Ընկերության կանոնադրական կապիտալը թույլատրվում է նվազեցնել բաժնետիրական ընկերությունների մասին օրենքով սահմանված կարգով` նրա բոլոր պարտատերերին տեղեկացնելուց հետո: Այդ դեպքում ընկերության պարտատերերն իրավունք ունեն պահանջել վաղաժամկետ կատարելու կամ դադարեցնելու ընկերության պարտավորությունները և հատուցելու իրենց պատճառված վնասները:
3. Բաժնետոմսերի մի մասը գնելու և մարելու միջոցով բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը թույլատրվում է, եթե նման հնարավորություն նախատեսված է ընկերության կանոնադրությամբ:
4. Բաժնետիրական ընկերության կողմից կանոնադրական կապիտալն օրենքով սահմանված նվազագույն չափից նվազեցնելը (111 հոդվածի 2-րդ կետ) հանգեցնում է ընկերության լուծարման: