Գլուխ 63 · ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 1126. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակի հատուկ իրավունքը
Հոդված 1126. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակի հատուկ իրավունքը
Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն իրավունք ունի ստեղծագործության սեփականատիրոջից պահանջել իրեն հնարավորություն ընձեռել վերարտադրելու իր ստեղծագործությունը: Ընդ որում, ստեղծագործության սեփականատերը պարտավոր չէ ստեղծագործությունը դրա հեղինակին մատուցել վերջինիս գտնվելու վայրում: