Հոդված 105. Գրանցման և լիցենզավորման մասին որոշումը
Հոդված 105. Գրանցման և լիցենզավորման մասին որոշումը
1. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում օպերատորին գրանցելու և լիցենզիա տրամադրելու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, և առկա չեն օպերատորի գրանցումը և լիցենզիայի տրամադրումը մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը:
2. Կենտրոնական բանկը պարտավոր է գրանցման և լիցենզիայի տրամադրման մասին որոշումը կայացնելու պահից հնգօրյա ժամկետում գրանցման վկայականը և լիցենզիան հանձնել օպերատորին:
3. Կենտրոնական բանկը գրանցում և լիցենզավորում է օպերատորին կամ մերժում է գրանցումը և լիցենզավորումը դիմումը ստանալու պահից` երկու ամսվա ընթացքում:
4. Գրանցման և լիցենզավորման վերաբերյալ որոշում ընդունելու հետ միաժամանակ Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված կարգով գրանցում է շուկայի կանոնները:
5. Կենտրոնական բանկն օպերատորի գրանցման մասին որոշում ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիս կողմից օպերատորի գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար:
6. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից օպերատորը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ: