Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-01-01։Բացել գործող տեքստը
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ: ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԳլուխ 19 · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 193. Պահառուներին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2023-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 193. Պահառուներին ներկայացվող պահանջները

1. Պահառուն սույն օրենքին և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան պարտավոր է պայմանագրով իր հաճախորդին առաջարկել հետևյալ ծառայությունները՝

1) հաճախորդի արժեթղթերի հաշիվ բացելը և վարելը՝ գրանցելով այդ հաշվի հետ կապված յուրաքանչյուր գործարքի ժամկետն ու էական պայմանները.

2) հաճախորդի արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրանցումը.

3) հաճախորդի արժեթղթերի անվանատեր հանդես գալը.

4) արժեթղթերից բխող իրավունքների իրականացման նպատակով թողարկողի կամ այլ պահառուի կողմից հաճախորդին, ինչպես նաև հաճախորդի կողմից թողարկողին կամ այլ պահառուին տեղեկությունների և փաստաթղթերի փոխանցումը.

5) արժեթղթերի նկատմամբ և արժեթղթերից բխող սեփականության և այլ գույքային իրավունքները հաշվառելու, այդ իրավունքներն ամրագրելու, փոխանցելու, դադարեցնելու և այլ գործառնությունները գրանցելու հետ կապված այլ ծառայություններ:

2. Պահառուն իրավունք ունի իր հաճախորդներին մատուցելու լրացուցիչ այլ ծառայություններ՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

3. Պահառության պայմանագիրը հաճախորդի կողմից կարող է միակողմանիորեն լուծվել՝ պահառուին առնվազն 20 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո՝ եռօրյա ժամկետում, պահառուն պարտավոր է հաճախորդին փոխանցել նրա արժեթղթերը և դրամական միջոցները: Սույն դրույթով սահմանված իրավունքը չի կարող սահմանափակվել պայմանագրով:

4. Պահառուն պարտավոր է բարեխղճորեն կատարել հաճախորդի հանձնարարականները և, նրա շահերից ելնելով, իրականացնել արժեթղթերից բխող այն իրավունքները, որոնց կատարման կամ իրականացման պարտավորությունն ստանձնել է պայմանագրով:

5. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով պահառուների համար սահմանելու տեխնիկական հագեցվածության պահանջներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։