ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 8 · ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 82. Հաշվետվությունները
Հոդված 82. Հաշվետվությունները
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում կազմել և Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություններ:
2. Կենտրոնական բանկն իրավունք ունի սահմանելու հաշվետվությունների առանձին ձևեր և ներկայացման առանձին կարգ՝ կախված անձի կողմից մատուցվող ներդրումային ծառայությունների տեսակից: