Հոդված 177. Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալը և ընդհանուր կապիտալը
Հոդված 177. Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալը և ընդհանուր կապիտալը
1. Կենտրոնական բանկը սահմանում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը՝ որոշակի գումարների ձևով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ:
2. Կենտրոնական դեպոզիտարիայի ընդհանուր կապիտալը նրա հիմնական (առաջնային) և լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է:
3. Հիմնական (առաջնային) կապիտալի տարրերն են՝ կանոնադրական կապիտալը, չբաշխված շահույթը և Կենտրոնական բանկի սահմանած այլ տարրերը:
4. Լրացուցիչ (երկրորդային) կապիտալի տարրերը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Սույն հոդվածի 1-ին մասում նշված սահմանաչափերի հաշվարկման նպատակով Կենտրոնական բանկը կարող է սահմանափակել լրացուցիչ կապիտալի մասնակցությունն ընդհանուր կապիտալի հաշվարկում: