ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 11 · ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 111. Գործառնական ռիսկերի կառավարումը
Հոդված 111. Գործառնական ռիսկերի կառավարումը
1. Գործարքների կատարման և դրանց վերաբերյալ տեղեկատվության գրանցման համար օպերատորի կողմից գործածվող տեղեկատվական և այլ համակարգերը պետք է լինեն հուսալի և առավելագույնս նվազեցնեն շուկայական և շուկայի մասնակիցների գործառնական ռիսկերը:
2. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու սույն հոդվածի 1-ին մասում նշված համակարգերի նվազագույն տեխնիկական պահանջներ և հուսալիության չափանիշներ:
3. Գործառնական և կառավարչական ռիսկերը կառավարելու համար օպերատորը պարտավոր է ձեռնարկել ներքին հսկողության բավարար միջոցներ: