Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-01-01։Բացել գործող տեքստը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 13 · ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 140. Համագործակցությունը Կենտրոնական բանկի հետ

գործել է մինչև 2023-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 140. Համագործակցությունը Կենտրոնական բանկի հետ

1. Օպերատորը և Կենտրոնական բանկը համագործակցում են Կենտրոնական բանկի կողմից շուկայի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով:

2. Օպերատորը պարտավոր է օրենքով սահմանված պահանջների ցանկացած խախտման մասին տեղեկացնել Կենտրոնական բանկին` Կենտրոնական բանկի սահմանած կարգով:

3. Շուկայի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս Կենտրոնական բանկն իրավունք ունի օպերատորին տրամադրելու տեղեկատվություն, որն անհրաժեշտ է շուկայի նկատմամբ բավարար վերահսկողություն իրականացնելու համար, ներառյալ` հրապարակման ոչ ենթակա այնպիսի տեղեկատվություն, որը Կենտրոնական բանկը ձեռք է բերել սույն օրենքով սահմանված իր վերահսկողական գործառույթների իրականացման կապակցությամբ:

4. Օպերատորը պարտավոր է Կենտրոնական բանկի պահանջով Կենտրոնական բանկին տրամադրել ազատ հասանելիություն օպերատորի կողմից շուկայի կազմակերպման, գործարքների միջնորդավորման, տեղեկատվության փոխանցման համար կիրառվող տեղեկատվական, տեխնոլոգիական և այլ համակարգերին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։