Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-01-01։Բացել գործող տեքստը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 17 · ՇՈՒԿԱՅԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 164. Ներքին տեղեկությունների բացահայտման հետաձգումը

գործել է մինչև 2023-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 164. Ներքին տեղեկությունների բացահայտման հետաձգումը

1. Եթե ներքին տեղեկությունների բացահայտումը կարող է էապես վնասել թողարկողի օրինական շահերը, ապա վերջինս կարող է իր պատասխանատվությամբ հետաձգել ներքին տեղեկությունների բացահայտումը պայմանով, որ նման հետաձգումը չի հանգեցնի հանրության ապակողմնորոշմանը և իր կողմից կապահովվի ներքին տեղեկությունների գաղտնիությունը:

2. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել այն իրավիճակների ոչ սպառիչ ցանկը, որոնց դեպքում ներքին տեղեկությունների բացահայտումը կարող է վնասել թողարկողի օրինական շահերը, ինչպես նաև ներքին տեղեկությունների գաղտնիության պահպանման նկատմամբ պահանջները:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում թողարկողի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 127-րդ հոդվածի 4-9-րդ մասերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։