ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 7 · ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
Հոդված 77. Մեկ պարտատիրոջ, բոլոր պարտատերերի գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը)
Հոդված 77. Մեկ պարտատիրոջ, բոլոր պարտատերերի գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը)
1. Մեկ պարտատիրոջ գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես ներդրումային ընկերության կողմից մեկ պարտատիրոջից և նրա հետ փոխկապակցված անձանցից ստացված փոխառությունների, ներդրումային ընկերության՝ պարտատիրոջ նկատմամբ ցանկացած հիմքով ծագած կրեդիտորական պարտավորությունների, իր պարտավորությունների դիմաց ստացված երաշխավորությունների, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ պարտավորությունների գումարի և ներդրումային ընկերության ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:
2. Ներդրումային ընկերության բոլոր պարտատերերի գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է համաձայն սույն հոդվածի 1-ին մասի: