Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-01-01։Բացել գործող տեքստը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 8 · ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 83. Հաշվետվությունների հրապարակումը

գործել է մինչև 2023-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 83. Հաշվետվությունների հրապարակումը

1. Ներդրումային ընկերությունները պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո` չորսամսյա ժամկետում, հրապարակել աուդիտորական եզրակացությունը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, իսկ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը՝ իրենց եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները: Սույն մասի իմաստով հրապարակում է համարվում ինտերնետային կայքում կամ մամուլում տեղեկությունների հրապարակումը:

2. Կենտրոնական բանկն իրավունք ունի պահանջելու ներդրումային ընկերություններից իրենց ինտերնետային կայքում, մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով, հաճախականությամբ և կարգով հրապարակել նաև այլ տեղեկություններ, բացառությամբ առևտրային կամ այլ գաղտնիք կազմող կամ ծառայողական տեղեկությունների:

3. Հրապարակման ենթակա հաշվետվությունները պետք է մատչելի լինեն ներդրումային ընկերության գտնվելու վայրում, նրա մասնաճյուղերում և ներկայացուցչություններում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։