Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-01-01։Բացել գործող տեքստը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 13 · ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 119. Առևտրի ազդագրի հրապարակման պահանջն արժեթղթերի` շուկայում առևտրին թույլտվության դեպքում

գործել է մինչև 2023-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 119. Առևտրի ազդագրի հրապարակման պահանջն արժեթղթերի` շուկայում առևտրին թույլտվության դեպքում

1. Առանց սույն օրենքի պահանջները բավարարող առևտրի ազդագրի հրապարակման` արժեթղթերի թույլտվությունը կարգավորվող շուկայում առևտրին արգելվում է:

2. Եթե այլ բան սահմանված չէ սույն գլխով, ապա սույն օրենքի 8-11-րդ, 16-րդ, 18-րդ, 19-րդ և 23-րդ հոդվածներով սահմանված ազդագրի և դրա լրացումների գրանցմանն ու հրապարակմանը վերաբերող դրույթները կիրառվում են առևտրի ազդագրի և դրա լրացումների նկատմամբ:

3. Եթե այլ բան սահմանված չէ սույն գլխով, ապա սույն օրենքի 18-րդ, 19-րդ և 23-րդ հոդվածներով սահմանված հրապարակային առաջարկներին, տեղաբաշխողներին և թողարկողներին վերաբերող դրույթները կիրառվում են շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվության, շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվությունը հայցող անձանց և հաշվետու թողարկողների նկատմամբ:

4. Սույն օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածները կիրառվում են առևտրի ազդագրի նկատմամբ՝ հաշվի առնելով այն փաստը, որ վնաս պատճառած անձն իրավունք ունի վնասը փոխհատուցելու` շուկայում վաճառվող արժեթղթերը վնասը կրած անձից գնելով այն գնով, որը նախկինում վճարվել է արժեթղթի համար կամ դրանց վաճառքի գնով՝ շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվությունից անմիջապես հետո:

5. Սույն օրենքի 11-14-րդ գլուխների՝ արժեթղթերին և ածանցյալ ֆինանսական գործիքներին վերաբերող դրույթները չեն կիրառվում սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների և դրանց շուկայի վրա: Նշված արժեթղթերը և ածանցյալ ֆինանսական գործիքները թույլատրվում են շուկայում առևտրին և վաճառվում են շուկայում տվյալ շուկայի կանոններին համապատասխան:

6. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով կարգավորելու սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների` շուկայում առևտրին թույլտվության, դրանց առևտրի և դրանցով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) քլիրինգի և վերջնահաշվարկի հատուկ պայմաններ և կարգ:

(119-րդ հոդվածը խմբ. 27.10.16 ՀՕ-189-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։