Հոդված 167. Ներքին տեղեկությունների կապակցությամբ թողարկողի ընդհանուր պարտականությունները
Հոդված 167. Ներքին տեղեկությունների կապակցությամբ թողարկողի ընդհանուր պարտականությունները
1. Ներքին տեղեկությունները սահմանված կարգով չհրապարակելու դեպքում թողարկողը պարտավոր է ապահովել ներքին տեղեկությունների գաղտնիությունը և վերահսկել անձանց դրանց հասանելիությունը: Թողարկողը պարտավոր է արգելափակել ներքին տեղեկությունների հասանելիությունն այն անձանց համար, որոնք թողարկողի գործունեության հետ կապված իրենց պարտականությունները կատարելիս այդպիսի տեղեկությունների տիրապետելու անհրաժեշտություն չունեն:
2. Թողարկողը պարտավոր է ապահովել ներքին տեղեկությունների հետ կապված պարտականությունների և ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործման համար սահմանված պատասխանատվության վերաբերյալ ինսայդերների տեղեկացվածությունը:
3. Թողարկողը պարտավոր է ձեռնարկել իրավական, կազմակերպչական և տեխնիկական բավարար միջոցներ սույն օրենքի 165-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունները կատարելու համար: