Հոդված 173. Տեղեկատվության ներկայացումը
Հոդված 173. Տեղեկատվության ներկայացումը
1. Ցանկացած անձ, ում հայտնի է դարձել գնային չարաշահումների վերաբերյալ կասկած հարուցող ցանկացած տեղեկատվություն, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել այդ տեղեկատվությունը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունը տարածվում է նաև իրավաբանական անձանց կազմում կամ անունից գործող այն ֆիզիկական անձանց վրա, որոնց հասանելի են ներքին տեղեկություններ:
3. Կենտրոնական բանկը հավաքագրում, պահպանում և օգտագործում է սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները և փաստաթղթերը բացառապես սույն գլխով սահմանված պարտականությունների և սահմանափակումների խախտումները հայտնաբերելու, սույն գլխով նախատեսված իր պարտականությունները կատարելու և այլ երկրների իրավասու մարմինների հետ համագործակցության նպատակներից ելնելով:
4. Եթե սույն հոդվածում նշված տեղեկությունները դադարում են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված նպատակներին ծառայելուց, ապա դրանք ենթակա են անհապաղ ոչնչացման: