Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-01-01։Բացել գործող տեքստը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 5 · ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հոդված 55. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժումը

գործել է մինչև 2023-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 55. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժումը

1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համաձայնության տրամադրումը, եթե՝

1) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը հրաժարվում է ներկայացնել կամ սահմանված ժամկետում չի ներկայացնում սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերը.

2) Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերը և տեղեկատվությունը չեն համապատասխանում օրենքով, նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին, կամ դրանք կեղծ են, ապակողմնորոշիչ կամ ոչ լիարժեք.

3) նշանակալից մասնակցություն ձեռք բերող ֆիզիկական անձը դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար և ունի չմարված դատվածություն.

4) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը չի կարող հիմնավորել մասնակցության ձեռքբերման համար օգտագործվող միջոցների օրինականությունը.

5) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

6) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձն օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ դրա մասին դատավճռում ուղղակի նշված լինելու դեպքում.

7) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը ճանաչվել է սնանկ և ունի չմարված (չներված) պարտավորություններ.

8) տվյալ գործարքն ուղղված է, հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ներդրումային ծառայությունների մատուցման ոլորտում ազատ մրցակցության սահմանափակմանը.

9) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձն անցյալում կատարել են այնպիսի արարք (գործողություն կամ անգործություն), որը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով բավարար հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի՝ որպես ներդրումային ընկերության կառավարման բարձրագույն մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցողի գործողությունները կարող են հանգեցնել ներդրումային ընկերության սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.

10) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի գործունեությունը կամ ներդրումային ընկերության հետ փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից բավարար վերահսկողության իրականացմանը, կամ տվյալ անձի վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից տեղեկատվության ձեռքբերման հնարավորությունը սահմանափակված է նրա ազգային օրենսդրությամբ, եթե տվյալ անձն օտարերկրյա անձ է:

2. Նշանակալից մասնակցության ձեռքբերման համաձայնության տրամադրման մերժման մասին Կենտրոնական բանկի որոշումը պետք է լինի հիմնավորված:

3. Կենտրոնական բանկը պարտավոր է մերժման մասին որոշումն ընդունելուց հետո յոթնօրյա ժամկետում, դրա մասին ծանուցել նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմում ներկայացրած անձին կամ նրա ներկայացուցչին:

4. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկացումը ստանալու դեպքում, ինչպես նաև նույն մասով նախատեսված այն դեպքերում, երբ Կենտրոնական բանկն է հայտնաբերում անձի կողմից ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցության ձեռքբերման փաստը, Կենտրոնական բանկը կարող է առաջարկել (իսկ առաջարկությունը չկատարելու դեպքում դատական կարգով պահանջել), որ անձը, որի միջոցով և անունից իրականացվում է նշանակալից մասնակցությունը, ողջամիտ ժամկետում օտարի կամ այլ կերպ դադարեցնի իր մասնակցությունը ներդրումային ընկերությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։