Հոդված 105. Ապահովագրական գործակալի հաշվառման մերժման հիմքերը
Հոդված 105. Ապահովագրական գործակալի հաշվառման մերժման հիմքերը
Կենտրոնական բանկը մերժում է ապահովագրական գործակալների ռեգիստրում ապահովագրական գործակալի հաշվառումը, եթե`
1) դիմումատուն չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով ապահովագրական գործակալի գործունեության համար սահմանված պահանջները.
2) դիմումատուի ղեկավար անձինք չեն համապատասխանում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
2.1) դիմումատուի նշանակալից մասնակիցներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, և այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
3) դիմումատուն չի ներկայացրել սույն օրենքի 103-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը կամ ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ:
(105-րդ հոդվածը լրաց. 28.06.19 ՀՕ-108-Ն)