ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸԳլուխ 13 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
Հոդված 67. Հատուկ տնտեսական նորմատիվները
Հոդված 67. Հատուկ տնտեսական նորմատիվները
1. Ապահովագրական համակարգի կայունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է արտակարգ դեպքերում սահմանել հատուկ տնտեսական նորմատիվներ՝ մինչև վեց ամիս տևողությամբ:
2. Կենտրոնական բանկը հատուկ տնտեսական նորմատիվները գործողության մեջ է դնում այնպիսի ժամկետում, որը հնարավորություն կտա Ընկերություններին իրենց գործունեությունը համապատասխանեցնել սահմանված նորմատիվների պահանջներին: