Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-28-ից մինչև 2022-05-14։Բացել գործող տեքստը
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸԳլուխ 13 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

Հոդված 60. Կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափը

գործել է մինչև 2022-05-14Բացել ARLIS-ում

Հոդված 60. Կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափը

1. Կենտրոնական բանկը սահմանում է Ընկերությունների կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը՝ որոշակի գումարների ձևով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել Ընկերությունների կանոնադրական կապիտալի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ:

2. Կենտրոնական բանկն Ընկերությունների կանոնադրական կապիտալի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը վերանայելիս սահմանում է նաև այն ժամկետը, որի ընթացքում Ընկերությունները պարտավոր են լրացնել կանոնադրական կապիտալի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն վերանայված չափերը, ընդ որում՝ այդ ժամկետը չի կարող մեկ տարուց պակաս լինել:

3. Կենտրոնական բանկը կարող է սահմանել նոր ստեղծվող Ընկերությունների ընդհանուր կապիտալի այլ նվազագույն չափ՝ որոշակի գումարի ձևով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել նոր ստեղծվող Ընկերությունների ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։