Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-28-ից մինչև 2022-05-14։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 4 · ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 19. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողության դադարեցումը

գործել է մինչև 2022-05-14Բացել ARLIS-ում

Հոդված 19. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողության դադարեցումը

1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է դադարեցնել Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության նախնական համաձայնության գործողությունը, եթե անձի` սույն օրենքով սահմանված կարգով Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց հետո ի հայտ է եկել սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված նշանակալից մասնակցության նախնական համաձայնության մերժման հիմքերից որևէ մեկը:

2. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության նախնական համաձայնության գործողության դադարեցման դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ուժի մեջ մտնելու պահից Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից: Սույն մասում նշված ձայնի իրավունքը համապատասխանաբար բաշխվում է Ընկերության մյուս մասնակիցների միջև՝ Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած մասնակցությանը համամասնորեն:

3. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության նախնական համաձայնության գործողության դադարեցման դեպքում նշանակալից մասնակցություն ունեցող անձը պարտավոր է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ողջամիտ ժամկետում օտարել Ընկերության կանոնադրական կապիտալում իր մասնակցությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։