ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 5 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱԿՏՈՒԱՐԸ
Հոդված 28. Խորհրդի նախագահը
Հոդված 28. Խորհրդի նախագահը
1. Խորհրդի նախագահին ընտրում է խորհուրդը՝ խորհրդի անդամների կազմից:
2. Խորհրդի նախագահը՝
1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.
2) գումարում և նախագահում է խորհրդի նիստերը.
3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը.
4) նախագահում է Ընկերության ընդհանուր ժողովում.
5) կազմակերպում է խորհրդին կից հանձնաժողովների աշխատանքը: