Հոդված 5. Ապահովագրական միությունները
Հոդված 5. Ապահովագրական միությունները
1. Ապահովագրողները, վերաապահովագրողներն ու ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնողներն իրենց գործունեությունը համակարգելու, շահերը ներկայացնելու և պաշտպանելու, տեղեկություններ փոխանակելու և այլ խնդիրներ համատեղ լուծելու նպատակով կարող են ստեղծել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ապահովագրողների, վերաապահովագրողների կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնողների միություններ և (կամ) անդամակցել դրանց:
2. Ապահովագրողների, վերաապահովագրողների ու ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնողների միությունները չեն կարող ապահովագրական, վերաապահովագրական, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնել:
3. Ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնողների միությունները պետական գրանցման պահից 10-օրյա ժամկետում այդ մասին ծանուցում են Կենտրոնական բանկին՝ տեղեկացնելով դրանց գտնվելու վայրի, կառավարման մարմինների և ղեկավարների, ինչպես նաև հետագայում դրանց փոփոխությունների վերաբերյալ՝ փոփոխություններից հետո 10-օրյա ժամկետում:
4. Բյուրոյին անդամակցումը չի կարող սահմանափակել ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական միություններ ստեղծելու և անդամակցելու իրավունքը:
(5-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)