Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-28-ից մինչև 2022-05-14։Բացել գործող տեքստը
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒՄԸԳլուխ 7 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ

Հոդված 38. Ապահովագրական գործունեության լիցենզիան

գործել է մինչև 2022-05-14Բացել ARLIS-ում

Հոդված 38. Ապահովագրական գործունեության լիցենզիան

1. Ապահովագրական գործունեության լիցենզիան (այսուհետ սույն հոդվածում` լիցենզիա) Կենտրոնական բանկի կողմից տրվող ապահովագրական գործունեություն իրականացնելու թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է:

2. Լիցենզիան անժամկետ է: Այն չի կարող օտարվել, գրավադրվել կամ փոխանցվել:

3. Լիցենզիայում նշվում են լիցենզիայի համարը, տալու ամսաթիվը, լիցենզավորված Ընկերության լրիվ ֆիրմային անվանումը, գրանցման համարը, ապահովագրության տեսակը (ները) և դասը (երը):

4. Լիցենզիայի միասնական ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

5. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

6. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում պետք է եռօրյա ժամկետում Ընկերության կողմից վերադարձվի Կենտրոնական բանկ:

7. Լիցենզիայի կորստի դեպքում Ընկերությունն այդ մասին անհապաղ, բայց ոչ ավելի, քան հինգ օրվա ընթացքում հայտնում է Կենտրոնական բանկին: Ընկերության դիմումով Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում Ընկերությանը տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը:

8. Ապահովագրական գործունեության լիցենզավորման ընթացակարգը սահմանվում է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։