Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-28-ից մինչև 2022-05-14։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 18 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԸ

Հոդված 99. Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիայի մերժման հիմքերը

գործել է մինչև 2022-05-14Բացել ARLIS-ում

Հոդված 99. Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիայի մերժման հիմքերը

Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիայի տրամադրումը, եթե՝

1) միջնորդագիր ներկայացրած առևտրային կազմակերպությունը չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով ապահովագրական բրոքերային գործունեության համար սահմանված պահանջները.

2) միջնորդագիր ներկայացրած առևտրային կազմակերպության ղեկավարները չեն համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.

3) միջնորդագիր ներկայացրած առևտրային կազմակերպությունը չի ներկայացրել սույն օրենքի 97-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը, կամ ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.

4) միջնորդագիր ներկայացրած առևտրային կազմակերպության կանոնադրության կամ գործունեության կանոնակարգերի դրույթները ճշգրիտ և բավականաչափ հստակ չեն, ինչի պատճառով կարող են վտանգվել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը.

4.1) նշանակալից մասնակիցներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, և այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) միջնորդագիր ներկայացրած առևտրային կազմակերպությունը չունի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխանող անհրաժեշտ տարածք և տեխնիկական հագեցվածություն:

(99-րդ հոդվածը լրաց. 28.06.19 ՀՕ-108-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։