Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-28-ից մինչև 2022-05-14։Բացել գործող տեքստը
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐԳլուխ 25 · ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 143. Օրենքների և այլ իրավական ակտերի խախտումները

գործել է մինչև 2022-05-14Բացել ARLIS-ում

Հոդված 143. Օրենքների և այլ իրավական ակտերի խախտումները

Վերահսկվողների, ինչպես նաև նրանց ղեկավարների նկատմամբ կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ, եթե`

1) խախտվել են սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև վերահսկվողի ներքին իրավական ակտերի պահանջները.

2) խախտվել են տնտեսական նորմատիվները, տեխնիկական պահուստները.

3) Ընկերությունն իրականացրել է այնպիսի գործունեություն, որը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով վտանգել է կամ կարող էր վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը.

4) խախտվել են հաշվապահական հաշվառում վարելու կանոնները, ֆինանսական կամ այլ հաշվետվությունների ներկայացման կամ հրապարակման կարգը կամ պայմանները, կամ այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ, թերի կամ անարժանահավատ տվյալներ.

5) վերահսկվողը չի կատարել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքով սահմանված կարգով տրված հանձնարարականները.

6) վերահսկվողի գրանցման և (կամ) լիցենզավորման կամ ապահովագրական գործակալների ռեգիստրում գրանցման կամ վերահսկվողի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման համար Կենտրոնական բանկ են ներկայացվել անարժանահավատ, կեղծ կամ թերի տեղեկություններ.

7) Ընկերության գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի սահմանած՝ Ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի չափից.

8) խախտվել են վերահսկվողի մասնակցությամբ ֆինանսական խմբի գործունեությունը կարգավորող օրենքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները:

(143-րդ հոդվածը լրաց. 12.11.15 ՀՕ-136-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։