Հոդված 2. Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության սկզբունքները
Հոդված 2. Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության սկզբունքները
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք և հասարակական կազմակերպությունները ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրենց գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում են՝
1) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց անվտանգության և պաշտպանության ապահովման առաջնայնության,
2) ընտանիքի՝ որպես հասարակության բնական և հիմնական բջջի աջակցության, ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդման և ընտանիքում համերաշխության վերականգնման,
3) երեխայի լավագույն շահերի առաջնահերթության,
4) իրավահավասարության ապահովման և խտրականության արգելքի,
5) արդարադատության մատչելիության,
6) մասնավոր և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկությունների անձեռնմխելիության,
7) պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության սկզբունքներով:
(2-րդ հոդվածը փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն)