Հոդված 23. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 23. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դրույթների:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Կառավարությունը և սույն օրենքով նախատեսված մարմիններն ընդունում են սույն օրենքով նախատեսված ակտերը: Վարչապետը հաստատում է Լիազոր մարմնին առընթեր խորհրդի անհատական կազմը, իսկ Լիազոր մարմնի ղեկավարը հրավիրում է Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի առաջին նիստը:
3. Սույն օրենքի 2-րդ գլուխը, ինչպես նաև 22-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:
4. Աջակցության կենտրոնների և ապաստարանների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ տարի հետո:
5. Սույն օրենքով պատասխանատու մարմիններն ապահովում են սույն օրենքով նախատեսված պաշտպանության միջոցների կիրառման և սոցիալական ծառայությունների տրամադրմանն անհրաժեշտ վերապատրաստումները մինչև համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ
Ս. Սարգսյան
2017 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-320-Ն