Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 12. Անչափահաս կամ անգործունակ անձի նկատմամբ պաշտպանության միջոցներ չկիրառելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Անչափահաս կամ անգործունակ անձի նկատմամբ պաշտպանության միջոցներ չկիրառելը

1. Անչափահաս կամ անգործունակ անձի նկատմամբ անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումներ չեն կայացվում:

2. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անչափահաս անձը, եթե նրա արարքում բացակայում են հանցակազմի հատկանիշներ, ապա ոստիկանության կողմից ուղղորդվում է վերականգնողական ծրագրերի իրականացման համապատասխան համայնքային և պետական կենտրոններ՝ անչափահասների հանցավորության կանխարգելման բնագավառում Կառավարության սահմանած կարգի համաձայն:

3. Անգործունակ անձի կողմից ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրվելու դեպքում գործում են «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները:

(12-րդ հոդվածը փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։