Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՀԱՏՈՒԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հոդված 15. Ներքին գործերի նախարարության լիազորություններն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Ներքին գործերի նախարարության լիազորություններն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում

(վերնագիրը խմբ. 12.04.24 ՀՕ-169-Ն)

1. Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ներքին գործերի նախարարությունը`

1) ապահովում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության իրավասու ծառայողների վերապատրաստումը, որի կարգը սահմանում է ներքին գործերի նախարարը.

2) սահմանում է կանխարգելիչ հաշվառման վերցնելու կարգը, ինչպես նաև կանխարգելիչ հաշվառման շրջանակում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրելը կանխարգելելու նպատակով ամսական առնվազն մեկ հանդիպում ունենում հաշվառված անձանց հետ.

3) իրենց նկատմամբ ընտանեկան և կենցաղային բռնություն կիրառված լինելու մասին հաղորդմամբ ոստիկանություն դիմած անձանց իրազեկում է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պաշտպանության միջոցների մասին, պարզաբանում է նրանց իրավունքները և հասանելի ծառայություններից օգտվելու հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում նրանց ուղղորդում է աջակցության կենտրոններ, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց կամ նրանց խնամքի տակ գտնվող անձանց ապաստարան տեղափոխելու ուղղությամբ.

4) կազմակերպում է ոստիկանության իրավասու ծառայողների` ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության վերաբերյալ պարբերական վերապատրաստումներ, ինչպես նաև ապահովում է այլ մարմինների և կազմակերպությունների կողմից կազմակերպվող վերապատրաստումներին նրանց մասնակցությունը.

5) կայացնում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումներ, ինչպես նաև հսկողություն է իրականացնում անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների կատարման նկատմամբ՝ ներքին գործերի նախարարի սահմանած կարգին համապատասխան, բացառությամբ էլեկտրոնային հսկողության միջոցների.

6) կիրառում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված և ներքին գործերի նախարարի կողմից սահմանված՝ անմիջականորեն սպառնացող վտանգի գնահատման չափորոշիչները և կազմակերպում ոստիկանության իրավասու ծառայողների պարտադիր վերապատրաստումները հիշյալ չափորոշիչների կիրառման առանձնահատկություններին ծանոթացնելու նպատակով.

7) Լիազոր մարմնին տրամադրում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ իր վարած վիճակագրությունը.

8) սահմանում է ընտանեկան և կենցաղային բռնության վերաբերյալ առավել տարածված ահազանգերով ու դեպքերով ոստիկանության ծառայողների ստանդարտ գործառնական ընթացակարգերը։

(15-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 26.06.23 ՀՕ-198-Ն, 12.04.24 ՀՕ-169-Ն, լրաց. 22.03.23 ՀՕ-109-Ն, փոփ., լրաց. 16.04.26 ՀՕ-171-Ն)

(26.06.23 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։