Հոդված 18. Խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորություններն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում
Հոդված 18. Խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորություններն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում
(վերնագիրը փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն)
1. Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության նպատակով խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում`
1) օրենքով նախատեսված դեպքերում դիմում են դատարան` պաշտպանական որոշման համար, ինչպես նաև հաղորդում են ներկայացնում իրավապահ մարմիններ` անչափահաս կամ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց նկատմամբ գործադրվող՝ ընտանեկան և կենցաղային բռնության կամ դրա իրական սպառնալիքի մասին.
2) օրենքով և իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպում են ընտանեկան և կենցաղային բռնության պատճառով առանց խնամքի մնացած երեխաների և անգործունակ անձանց խնամքը:
(18-րդ հոդվածը փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն)