Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-07-ից մինչև 2025-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ

Հոդված 10. Պրոբացիայի ծառայությունում կոչումների շնորհման ժամկետները

գործել է մինչև 2025-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 10. Պրոբացիայի ծառայությունում կոչումների շնորհման ժամկետները

1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են Պրոբացիայի ծառայության հետևյալ ժամկետները.

1) արդարադատության լեյտենանտի կոչում ունեցողի համար` երկու տարի.

2) արդարադատության ավագ լեյտենանտի կոչում ունեցողի համար` երեք տարի.

3) արդարադատության կապիտանի կոչում ունեցողի համար` երեք տարի.

4) արդարադատության մայորի կոչում ունեցողի համար` չորս տարի.

5) արդարադատության փոխգնդապետի կոչում ունեցողի համար` հինգ տարի:

2. Արդարադատության գնդապետի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում:

3. Արդարադատության լեյտենանտի կոչումը սկզբնական կոչումն է և շնորհվում է Պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակվելիս, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի: Պրոբացիայի ծառայության մյուս պաշտոններում նշանակվելիս ծառայողին շնորհվում է Պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնին համապատասխանող կոչում:

4. Պետական այլ մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան կամ որակավորման դաս ունեցող քաղաքացիներին Պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իրենց զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին կամ որակավորման դասին համապատասխան կոչում պաշտոնի նշանակվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

5. Պետական այլ մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների կամ դասային աստիճանների կամ որակավորման դասերի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Կառավարությունը:

6. Պրոբացիայի ծառայողին կոչում կամ հերթական կոչում շնորհելը հետաձգվում է, եթե`

1) պրոբացիայի ծառայողն ունի չմարված կարգապահական տույժ.

2) պրոբացիայի ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կամ նրա նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն:

7. Հերթական կոչումի շնորհումը հետաձգելու դեպքում պրոբացիայի ծառայողի հերթական կոչումը շնորհվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքերի վերացումից հետո` եռօրյա ժամկետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։