Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-07-ից մինչև 2025-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ

Հոդված 17. Պրոբացիայի ծառայողին այլ պաշտոնի փոխադրելը կամ տեղափոխելը

գործել է մինչև 2025-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 17. Պրոբացիայի ծառայողին այլ պաշտոնի փոխադրելը կամ տեղափոխելը

1. Պրոբացիայի ծառայողին այլ պաշտոնի տեղափոխելու, փոխադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Պրոբացիայի ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության կարող է փոխադրվել`

1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի, այդ թվում՝ այլ տարածքային մարմնի պաշտոնի՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո.

2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

3) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ կամ ավելի ցածր պաշտոնի` առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա:

3. Փորձաշրջանում գտնվող պրոբացիայի ծառայողը կարող է փոխադրվել այլ պաշտոնի միայն փորձաշրջանի ավարտից հետո։

4. Պրոբացիայի ծառայողներին սույն օրենքով սահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում է Պրոբացիայի ծառայության պետը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։