Հոդված 27. Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի և կենտրոնական մարմնի մասնագիտական ստորաբաժանման ղեկավարը
Հոդված 27. Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի և կենտրոնական մարմնի մասնագիտական ստորաբաժանման ղեկավարը
1. Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ղեկավարումն իրականացնում է տարածքային մարմնի ղեկավարը: Տարածքային մարմնի ղեկավարը`
1) ապահովում է տարածքային մարմնի բնականոն գործունեությունը.
2) համակարգում է Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ծառայողների աշխատանքները.
3) ապահովում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև Նախարարի, Պրոբացիայի ծառայության պետի հրամանների և ցուցումների, Պրոբացիայի ծառայության պետի տեղակալների ցուցումների և հանձնարարականների կատարումը.
4) ընդունում է որոշումներ, տալիս է ցուցումներ.
5) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս տարածքային մարմնի անունից, ներկայացնում նրա շահերը.
6) միջնորդություն է ներկայացնում Պրոբացիայի ծառայության պետին տարածքային մարմնի ծառայողներին խրախուսանքի կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
7) առաջարկություններ է ներկայացնում Պրոբացիայի ծառայության պետին Պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
8) պարբերաբար իրականացնում է տարածքային մարմնում առկա անձնական գործերի ուսումնասիրություններ, թերությունների կամ օրենսդրության պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում անհապաղ միջոցառումներ է ձեռնարկում դրանց վերացման ուղղությամբ և այդ մասին հայտնում Պրոբացիայի ծառայության պետին.
9) տարածքային մարմնի անունից ներկայացնում է հաշվետվություններ.
10) ներկայացնում է տարածքային մարմինը այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.
11) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։
2. Կենտրոնական մարմնի մասնագիտական ստորաբաժանման դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորություններն այնքանով, որքանով կիրառելի են, իրականացնում է մասնագիտական ստորաբաժանման ղեկավարը: