Հոդված 4. Քաղաքացիական ծառայողները
Հոդված 4. Քաղաքացիական ծառայողները
(վերնագիրը խմբ. 07.02.24 ՀՕ-48-Ն)
1. Պրոբացիայի ծառայությունն ունի գլխավոր քարտուղար: Գլխավոր քարտուղարի լիազորությունները սահմանվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով։
2. Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայող է, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով:
3. Պրոբացիայի ծառայությունում քաղաքացիական ծառայությունն ընդգրկում է ծառայությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները, որոնք անմիջական հաշվետու են գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական ստորաբաժանումը, որն անմիջական հաշվետու է Պրոբացիայի ծառայության պետին:
4. Պրոբացիայի ծառայությունում քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
(4-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.02.24 ՀՕ-48-Ն)