Հոդված 21. Պրոբացիայի ծառայողի իրավունքները
Հոդված 21. Պրոբացիայի ծառայողի իրավունքները
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, պրոբացիայի ծառայողի հիմնական իրավունքներն են՝
1) որոշումներ ընդունելը.
2) իր լիազորությունների իրականացման նպատակով ցանկացած ժամանակ անարգել այցելել պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների, էլեկտրոնային սարքավորումների տեղադրման և էլեկտրոնային հսկողության կիրառման վայրեր, ինչպես նաև դրանց կատարումն ապահովող իրավասու մարմիններ.
3) անարգել այցելել պրոբացիայի շահառուի մշտական կամ ժամանակավոր բնակության վայրեր, աշխատավայր և ուսումնական հաստատություն.
4) պրոբացիայի շահառուից պահանջել բացատրություններ, գործի համար անհրաժեշտ փաստաթղթեր.
5) կոչման` սահմանված կարգով բարձրացումը.
6) պաշտոնի նշանակման արդյունքների բողոքարկումը.
7) Պրոբացիայի ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին առաջարկությունների ներկայացումը:
2. Պրոբացիայի ծառայողն ունի օրենքով նախատեսված այլ իրավունքներ։